Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

ՀՀ ԶՈւ–ն կրակ չի բացել ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

23.02.2022, 10:48
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել
ՀՀ ԶՈւ–ն կրակ չի բացել ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել' հերքելով Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, պնդելով, թե փետրվարի 23-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

ՊՆ-ից հայտնում են, որ իրադրությունը  հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։-0-