Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

ՀՀ առաջնահերթություններից է ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկը․ Ալեն Սիմոնյանը՝ Լատվիայի ԱԳ նախարարին

27.06.2024, 12:51
Լատվիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի  հետ
ՀՀ առաջնահերթություններից է ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկը․ Ալեն Սիմոնյանը՝ Լատվիայի ԱԳ նախարարին

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի․/ԱՌԿԱ/․ Լատվիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ ՀՀ առաջնահերթություններից է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը՝ հայտնելով, որ այդ հարցում Հայաստանն ակնկալում է նաև Լատվիայի Հանրապետության օգնությունը:

Խոսելով Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ այդ ծրագիրը նախատեսում է տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացում՝ հիմնված ինքնիշխանության, փոխադարձության և իրավահավասարության սկզբունքների վրա:

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին՝ Ալեն Սիմոնյանը վերահաստատել է ՀՀ-ի հավատարմությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքին:

Բարձր գնահատելով Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության դերը՝ Ալեն Սիմոնյանը նաև իր երախտագիտությունն է հայտնել Լատվիայի կառավարությանը՝ Լեռնային Ղարաբաղի հայ փախստականներին աջակցելու նպատակով տրամադրված մարդասիրական օգնության համար:

Քննարկվել են նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձությանը վերաբերող հարցեր: