ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
31.05.2021,
20:24
Ղալաչյանը դիմումը ներկայացրել է մայիսի 27-ին։ Նույն այդ օրը հրաժարականի դիմում էր ներկայացրել նաև ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։
Այս մասին հայտնում է aysor.am–ը` հղում անելով ՀՀ ԱԳՆ–ին։
Ղալաչյանը դիմումը ներկայացրել է մայիսի 27-ին։ Նույն այդ օրը հրաժարականի դիմում էր ներկայացրել նաև ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։
Նշենք, որ մայիսի 27–ին Այվազյանը հրաժարական է տվել ԱԳ նախարարի պաշտոնից։ Այս նյութի հրապարակման պահին դեռևս պաշտոնական տեղեկություն չի ստացվել Արա Այվազյանի հրաժարականի ընդունման մասին։
Մայիսի 20–ից համացանցում խոսակցություններ էին տարածվել Այվազյանի հրաժարականի մասին։ Որոշ ԶԼՄ–ների հաղորդմամբ, Այվազյանի հրաժարականի պատճառն այն է, որ նա տեղյակ չի եղել հայ–ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի փաստաթղթից։
Այսօր ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հայտնել է լիազորությունները վայր դնելու մասին։–0–