Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

ՀՀ երկրորդ նախագահի գործով դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

03.02.2020, 11:50
Քիչ առաջ Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը, որը ներկայացրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները
ՀՀ երկրորդ նախագահի գործով դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի./ԱՌԿԱ/. Քիչ առաջ Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը, որը ներկայացրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները։

Ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացրել էին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Հովհաննես Խուդոյանը և Արամ Վարդևանյանը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավորին՝ նշելով, որ նա այս գործով չի կարող լինել անաչառ և անկողմնակալ դատավոր:

Նշենք, որ Դանիելյանն այն դատավորն է, որը 2019 թվականի հունիսի 25–ին բեկանել էր Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու որոշումը ու որոշել նրան դարձյալ կալանավորել:

Վերաքննիչ դատարան բողոք է բերել դատախազությունը: Բողոքարկվում է առաջին ատյանի դատարանի որոշումը պաշտպանության կողմին գործի նյութերն ամբողջ ծավալով տրամադրելու մասին:

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին և «Մարտի 1»–ի գործով անցնող Սեյրան Օհանյանին (2008թ.–ին նա զբաղեցնում էր ՀՀ ԶՈւ ԳՇ–ի պետի պաշտոնը), Յուրի Խաչատուրովին (այն ժամանակ նա պաշտպանության նախկին նախարարն էր, Երևանի կայազորի պետը) և Արմեն Գևորգյանին (այն ժամանակ նա ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարն էր) մեղադրանքներ են առաջադրվել Սահմանադրական կարգը տապալելու մեջ` 2008թ.–ի մարտի 1–2–ի անկարգույունների գործով։ Քոչարյանը նաև մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու մեջ։–0–