Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

ՀՀ նախագահ. Ղարաբաղում Թուրքիայի վարքագիծը վարկաբեկում է ՆԱՏՕ-ին (ՎԻԴԵՈ)

08.11.2020, 19:20
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարծում է, որ պետք է շարունակել ճնշում գործադրել ՆԱՏՕ-ի վրա, որպեսզի դաշինքը ազդի Թուրքիայի վրա ղարաբաղյան հակամարտության համատեքստում. ՎԻԴԵՈ
ՀՀ նախագահ. Ղարաբաղում Թուրքիայի վարքագիծը վարկաբեկում է ՆԱՏՕ-ին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարծում է, որ պետք է շարունակել ճնշում գործադրել ՆԱՏՕ-ի վրա, որպեսզի դաշինքը ազդի Թուրքիայի վրա ղարաբաղյան հակամարտության համատեքստում:

«Հակառակ դեպքում ՆԱՏՕ-ն, որպես կազմակերպություն, չի կարող շարունակել ղեկավարել իր անդամներից մեկին (Թուրքիային), և նրա ակտիվությունը չի ավարտվի Ղարաբաղով: Աստված գիտի, թե նրանք է՞լ որտեղ կարող են հայտնվել և ինչով կզբաղվեն»,- ասել է Սարգսյանը «Ուկրաինա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Նա նշել է, որ Թուրքիայի նման վարքագիծը փաստացի վարկաբեկում է ՆԱՏՕ-ն: «Կարծում եմ՝ նման վարքագիծը անախրոնիզմ է, այն հնացած է: Կամ՝ Թուրքիայի հայտարարությունը, թե՝ պետք է թյուրքալեզու պետությունների կոալիցիա կամ նույնիսկ բանակ ստեղծել. կարելի է ասել, որ դա դինոզավր է այլ դարաշրջանից»,- կարծում է ՀՀ նախագահը: 

Խոսելով մի քանի օր առաջ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ կայացած հանդիպման մասին՝ Սարգսյանը նշել է, որ բավարարված է բանակցություններով։ «Հարցերը դրված էին շատ կոնկրետ, և ես ստացել եմ պատասխաններ, որոնք քիչ թե շատ գիտեի»,- ասել է Սարգսյանը՝ զերծ մնալով մանրամասներից:-0-