Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

ՀՀ նախագահը չի ստորագրել Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը, վարչապետը պատրաստվում է կրկին միջնորդություն ներկայացրել

11.03.2021, 19:43
ՀՀ նախագահը չի ստորագրել Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը, վարչապետը պատրաստվում է կրկին միջնորդություն ներկայացրել
ՀՀ նախագահը չի ստորագրել Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը, վարչապետը պատրաստվում է կրկին միջնորդություն ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./ԱՌԿԱ/. Հանրապետության նախագահն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը:

Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Միաժամանակ ինչպես հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը, հղում անելով կառավարության աշխատակազմին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում նախագահի աշխատակազմին կներկայացնի Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու կրկնակի միջնորդությունը` լրացուցիչ հիմնավորումներով։

Միջնորդագիրը կներկայացվի արդեն այսօր կամ վաղը։

Մարտի 10–ին առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր հերթին դիմել է ՍԴ, նա ուզում է վիճարկել օրենքի այն կետը, որով Փաշինյանը պաշտոնից ազատել է ԳՇ պետին։

Օնիկ Գասպարյանը հանդես է եկել ուղերձով` նշելով, որ իրեն պաշտոնից ազատման ողջ գործընթացը հակասահմանադրական է, «ինչը հերթական անգամ հաստատում է, որ առկա ճգնաժամի հայրենանպաստ լուծումը հնարավոր է ապահովել բացառապես Հանրապետության վարչապետի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության և իրավունքի գերակայությունն ապահովելու և ուժը բացառապես իրավունքի հիման վրա իրացնելու նպատակով Գասպարյանը դիմել է ՀՀ վարչական դատարան»։ ՀՀ ԶՈւ ղեկավար կազմն իր հերթին հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ միանում է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղերձին և հաստատում հանրապետությունում առկա վիճակի վերաբերյալ մինչ այս տրված գնահատականները։–0–