Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

ՀՀ նախագահը չի ստորագրի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը

30.06.2020, 21:58
ՀՀ նախագահը չի ստորագրի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը
ՀՀ նախագահը չի ստորագրի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի./ԱՌԿԱ/. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի գրասենյակից։

Կողմ քվեարկեց 80 պատգամավոր, դեմ` 1–ը, ձեռնպահներ չկային։

Կատարված լրացումների համաձայն, կփոխվի համապատասխան մարմինների կողմից ՍԴ դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման կարգը։ Այսպես, սկզբից թեկնածուներ կառաջարկի կառավարությունը, հետո` նախագահը, հետո` Դատավորների խորհուրդը։

Օրենքում կատարված լրացումների համաձայն, ամրագրվում է ՍԴ անդամներին և դատավորներին թոշակ նշանակելու մեխանիզմը, ում լիազորությունները դադարեցվել են վերջերս ընդունված սահմանադրական փոփոխությունների հետևանքով:

Նշենք, որ հունիսի 23–ին ՀՀ նախագահը ստորագրել է Սահմանադրական փոփոխությունների աղմկահարույց օրենքների փաթեթները, այդ թվում` «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը։

Ընդ որում, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին ստորագրված փաթեթի համաձայն, այսուհետ ՀՀ նախագահի ստորագրությունն այլևս անհրաժեշտ չէ սահմանադրական փոփոխություններ ընդունելիս։–0–