Рейтинг@Mail.ru
USD
379.21
EUR
444.85
RUB
4.8685
GEL
140.89
2026 թ. հունվարի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-10

ՀՀ նախագահը հանդիպել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ (ՎԻԴԵՈ)

11.11.2020, 00:08
ՀՀ նախագահը հանդիպել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ իր նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ:

Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, զրուցակիցները մասնավորապես անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումներին, մասնավորապես Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման վերաբերյալ հայտարարությանը և դրան հետևած իրադարձություններին:
«Նախագահ Սարգսյանը կարևորել է հասարակական համերաշխության և ազգային համաձայնության մթնոլորտի առկայությունը համազգային նշանակության հարցերի լուծման գործընթացներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հայրենիք» կուսակցության ղեկավարը ներկայացրել է իր գնահատականները և դիտարկումները, նշելով, որ կուսակցությունն ունի ստեղծված իրավիճակից դուրս գալու իր տեսլականը:-0-