Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

ՀՀ պաշտպանության նախարարն ու Կանզասի նահանգապետը քննարկում են ռազմավարական համագործակցության ամրապնդումը

28.03.2019, 10:51
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՄԱԿ-ի խաղաղապահության պաշտպանության նախարարների համաժողովին մասնակցելու նպատակով, մարտի 26-ին մեկնել է ԱՄՆ։
ՀՀ պաշտպանության նախարարն ու Կանզասի նահանգապետը քննարկում են ռազմավարական համագործակցության ամրապնդումը

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՄԱԿ-ի խաղաղապահության պաշտպանության նախարարների համաժողովին մասնակցելու նպատակով, մարտի 26-ին մեկնել է ԱՄՆ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ 

Մարտի 27-ին Դավիթ Տոնոյանը հանդիպել է Կանզասի նահանգապետ Լորա Քելլիին (Laura Kelly)։ Հանդիպման ընթացքում Կանզասի Ազգային Գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելին նահանգապետ Քելլիին է ներկայացրել Հայաստանի պաշտպանական գերատեսչության և Կանզաս նահանգի միջև ռազմական համագործակցության հիմնական ուղղությունները և իրականացվող ծրագրերը։ Նախարար Տոնոյանը շնորհակալություն է հայտնել Լորա Քելլիին՝ նահանգի Ազգային Գվարդիայի հետ հաստատված արդյունավետ համագործակցության համար։ Նախարար Տոնոյանն ու նահանգապետ Քելլին քննարկել են փոխշահավետ համագործակցությունն առավել խորացելու հնարավորությունները։ 

Դավիթ Տոնոյանը նահանգապետին է հանձնել պատմական փաստաթղթերի փաթեթ, որում ներկայացված են ԱՄՆ-ի կողմից վերջին մեկ դարում իրականացված հումանիտար առաքելությունների հետ կապված դրվագներ՝ ուղղակիորեն առնչվող Հայաստանի և հայ ժողովրդի հետ։ Նահանգապետ Քելլին, իր հերթին, տեղեկացրել է, որ 2019թ. մարտի 27-ը հռչակվել է որպես Հայաստանի Հանրապետության և ամերիկյան Կանզաս նահանգի միջև համագործակցության օր և Դավիթ Տոնոյանին փոխանցել համապատասխան հռչակագիրը:-0-