Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
444.34
RUB
4.9183
GEL
140.85
2026 թ. փետրվարի 19, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+7

ՀՀ պաշտպանության նախարարը բանակաշինությանը վերաբերող հարցեր է քննարկել Արցախի նախագահի հետ

11.10.2019, 20:22
Արցախի Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին։
ՀՀ պաշտպանության նախարարը բանակաշինությանը վերաբերող հարցեր է քննարկել Արցախի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ,11 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: 

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:–0–