Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

ՀՀ պաշտպանության նախարարը Դուշանբեում կմասնակցի ՀԱՊԿ նիստին

13.09.2021, 12:17
Արշակ Կարապետյանը Դուշանբեում կմասնակցի ՀԱՊԿ կանոնադրային մարմինների համատեղ նիստին
ՀՀ պաշտպանության նախարարը Դուշանբեում կմասնակցի ՀԱՊԿ նիստին

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. 2021թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՌԴ Նիժնի Նովգորոդի «Մուլինո» զորավարժադաշտում անցկացվելիք Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության «Զապադ-2021» համատեղ ռազմավարական զորավարժության ակտիվ փուլի դիտմանը, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն: 

Այնուհետև, սեպտեմբերի 15-16-ը ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ-ի կանոնադրային մարմինների (արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի) համատեղ, ինչպես նաև հավաքական անվտանգության վեհաժողովի նիստերին:–0–