Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
0

ՀՀ վարչապետ. կոնկրետ փաստով ապացուցվում է Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը Արցախի դեմ մղվող ահաբեկչական պատերազմում

20.10.2020, 17:34
ՀՀ վարչապետ. կոնկրետ փաստով ապացուցվում է Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը Արցախի դեմ մղվող ահաբեկչական պատերազմում
ՀՀ վարչապետ. կոնկրետ փաստով ապացուցվում է Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը Արցախի դեմ մղվող ահաբեկչական պատերազմում
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակը շուրջ 1 տասնյակ «Բայրաքթար» թուրքական անօդաչու թռչող սարքեր է խոցել: Խոցված սարքերից ոչ մեկը, սակայն, ՊԲ վերահսկողության տակ գտնվող տարածքներում չէին ընկել։

Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–յան իր էջում։

«Կարծես վերջապես «Բայրաքթարի» բեկորներ ունենք, ինչից ակնհայտ է դառնում, որ այն արտադրվել է սեպտեմբերին, իսկ գերժամանակակից տեսախցիկը Կանադայում արտադրվել է հունիսին: Ինչով է սա կարևոր. կոնկրետ փաստով ապացուցվում է Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը Արցախի դեմ մղվող ահաբեկչական պատերազմում եւ դրա նախապատրաստություններին», – նշել է Փաշինյանը:

Նր խոսքով, այն երկրները, որոնք «Բայրաքթարի» համար անհրաժեշտ բաղադրամասեր են մատակարարում Թուրքիային՝ այս փաստի բերումով պետք է հետևեն Կանադայի օրինակին և կասեցնեն հետագա մատակարարումները:

Հոկտեմբերի վերջին հայտնի է դարձել, որ Կանադան դադարերցել է բաղադրիչների մատակարարումը Թուրքիայի ռազմական սարքավորումների համար։

Հիշեցնենք ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ներկայացրել է նախօրեին Արցախի ՀՕՊ–ի կողմից խոցված Bayraktar TB2 թուրքական ԱԹՍ–ի տեխնիկական մանրամասները։–0–