Рейтинг@Mail.ru
USD
377.18
EUR
434.13
RUB
4.6285
GEL
139.84
2026 թ. մարտի 30, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

ՀՀ վարչապետը Սանասարյանին հանձնարարել է կատարել ԱԱԾ որոշումը

19.04.2019, 16:31
Նիկոլ Փաշինյանը Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին հանձնարարել է կատարել ԱԱԾ քննչական դեպարտամենտի որոշումը լիազորությունների ժամանակավոր դադարեցման վերաբերյալ։
ՀՀ վարչապետը Սանասարյանին հանձնարարել է կատարել ԱԱԾ որոշումը

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին հանձնարարել է կատարել ԱԱԾ քննչական դեպարտամենտի որոշումը լիազորությունների ժամանակավոր դադարեցման վերաբերյալ։ Այդ մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։ 

Հայաստանի պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին ապրիլի 18–ին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի ՔՕ 308–րդ հոդվածի 1–ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ Նրա լիազորություններն այդ պաշտոնում դադարեցվել են։ 

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին կատարել ԱԱԾ քննչական դեպարտամենտի 152–րդ հոդվածի 2–րդ մասի որոշումը` մեղադրյալի կողմից պաշտոնեական լիազերությունների ժամանակավոր դադարեցումը։ Վարչապետը չի պատրաստվում հանել Սանասարյանին պաշտոնից»,– ասաց Կարապետյանը։ -0-