Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

ՀՀ վարչապետը գոհ չէ իր աշխատանքի որակից

19.04.2019, 23:27
Փաշինյանը նշեց, որ ջանասիրաբար պետք է աշխատի ինքն իր վրա վարչապետի պաշտոնում:
ՀՀ վարչապետը գոհ չէ իր աշխատանքի որակից
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին, նշել է, որ գոհ չէ իր աշխատանքի որակից և, որ նրա անձիվրա սևեռված է հասարակության ողջ ուշադրությունը:

«Կարծում եմ, որ իմ վրա՝ որպես վարչապետի, քաղաքական գործչի կամ անձնավորության, սևեռված է շատ մեծ ուշադրություն, ստվերելով կառավարությանը և իմ թիմի այլ անդամների: Վերջին 10 ամիսները շատ եմ մտածում դրա մասին։ Սակայն կարծում եմ, որ մեր թիմի բոլոր անդամները կատարյալ են և, ըստ ինձ, նրանց հասցեին հնչած մեղադրանքների և քննադատությունների 90 տոկոսը անհիմն են», - ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ ջանասիրաբար պետք է աշխատի ինքն իր վրա վարչապետի պաշտոնում: «Կարող եմ ասել, որ անձամբ ես գոհ չեմ իմ աշխատանքից: Աշխատում եմ ոչ լիարժեք, և եթե ես գոհ չեմ ինքս ինձնից, ապա չեմ կարող նաև գոհ լինել ուրիշներից», - ասաց նա:-0-