Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 25, կիրակի
եղանակը
Երևանում
-5

ՀՀ վարչապետը պաշտոնից ազատել է էկոնոմիկայի նախարարի տեղակալին. հրամանն ուժի մեջ կմտնի մի քանի օրից

24.01.2020, 19:55
Քամալյանն ավելի վաղ զբաղեցրել է գյուղատնտեսության փոխնախարարի պաշտոնը
ՀՀ վարչապետը պաշտոնից ազատել է էկոնոմիկայի նախարարի տեղակալին. հրամանն ուժի մեջ կմտնի մի քանի օրից

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետի որոշմամբ, հունվարի 31–ից պաշտոնից կազատվի ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արտակ Քամալյանին 2020 թվականի հունվարի 31-ից ազատել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից», – նշվում է որոշման մեջ:

Նշենք, որ Քամալյանը համակարգել է գյուղատնտեսական ոլորտը։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալի է նշանակվել 2019թ.–ի հունիսի 4–ին, ավելի վաղ զբաղեցրել է գյուղատնտեսության փոխնախարարի պաշտոնը։–0–