Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

ՀՔԾ. ՀՀ վարչապետն այցելել է ՀՔԾ ու մասնակցել է քննչական գործողությունների

25.01.2020, 12:52
Փաշինյանն այցելել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննական մարմնի վարույթում քննվող քրեական գործերից մեկով կատարվող քննչական գործողությանը մասնակցելու
ՀՔԾ. ՀՀ վարչապետն այցելել է ՀՔԾ ու մասնակցել է քննչական գործողությունների

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննական մարմնի վարույթում քննվող քրեական գործերից մեկով կատարվող քննչական գործողությանը մասնակցելու։

Այս մասին Facebook–յան իր էջում հայտնել է Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

«Նախաքննության շահերից ելնելով՝ քրեական գործի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չենք հայտնում», – նշել է նա։

Նշենք, որ հունվարի 15–ին Փաշինյանը Facebook–յան իր էջում լուսանկար էր հրապարակել քննիչի սենյակից` նշելով, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտի հրավերով ներկայացել է և քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Փաշինյանը հարցաքննվել է համացանցում տարածված՝ ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանի և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Ա.Վանեցյանի, ինչպես նաև ՀՀ ՀՔԾ պետ Ս.Խաչատրյանի և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Ա.Վանեցյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների ձայնագրառումներում, հիշատակված պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու գործով։–0–