Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Հակառակորդն Արցախում դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել` չեզոք գոտում թողնելով մեկ դիակ. ՊԲ

23.09.2019, 11:13
ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել։
Հակառակորդն Արցախում դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել` չեզոք գոտում թողնելով մեկ դիակ. ՊԲ

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

«ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Դեպքի մանրամասները ճշտվում են:

ՊՆ–ից հավելում են նաև, որ դիվերսիոն ներթափանցման փորձի որոշ դրվագներ արձանագրվել են ՊԲ տեսանկարահանող սարքերի կողմից:–0–