Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Հակառակորդը լուսադեմին կրակ է բացել Արցախի մի շարք բնակավայրերի ուղղությամբ

16.10.2020, 11:14
Հակառակորդը լուսադեմին կրակ է բացել Արցախի մի շարք բնակավայրերի ուղղությամբ
Հակառակորդը լուսադեմին կրակ է բացել Արցախի մի շարք բնակավայրերի ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ադրբեջանը շարունակում է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, խախտելով միջազգային կոնվենցիաների բոլոր դրույթները։

Ինչպես հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը, հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը, հատկապես լուսադեմին, թշնամին հրետանու կիրառմամբ ինտենսիվ կրակ է բացել Մարտունի քաղաքի և Կ.Շուկա բնակավայրի ուղղությամբ, իսկ առավոտյան` Բերդաշեն համայնքի ուղղությամբ։

Հրետակոծվել են Հադրութի շրջանի Տող, Քաշաթաղի շրջանի Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը։

Տուժածների և վնասների մասին տեղեկությունները ճշտվում են։–0–