Рейтинг@Mail.ru
USD
376.83
EUR
446.28
RUB
4.9073
GEL
140.74
2026 թ. փետրվարի 18, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

Հակոբ Արշակյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ ընդդիմության բոյկոտի ֆոնին

04.08.2021, 11:31
Ընդդիմությունը չի մասնակցել ԱԺ փոխնախագահի ընտրություններին։ Այն ավելի վաղ բոյկոտել է նաև ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի և փխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի ընտրությունները
Հակոբ Արշակյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ ընդդիմության բոյկոտի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի./ԱՌԿԱ/. ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ։ Այս մասին հայտնեց Հաշվիչ հանձնախմբի ղեկավար Նարեկ Բաբայանը։

«Քվեարկությանը մասնակցել է 107 պատգամավորից 71 պատգամավոր։ Արշակյանին «կողմ» է քվեարկել 71 պատգամավոր», – ասաց Բաբայանը։

Ընդդիմությունը չի մասնակցել ԱԺ փոխնախագահի ընտրություններին։ Այն ավելի վաղ բոյկոտել է նաև ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի և փխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի ընտրությունները։–0–