Рейтинг@Mail.ru
USD
377.44
EUR
436.25
RUB
4.7633
GEL
138.23
2026 թ. մարտի 13, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Հայաստանի և Արցախի նախկին նախագահները հանդիպել են, քննարկել Արցախում ստեղծված իրավիճակին և հետագա հնարավոր զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր

26.03.2021, 18:49
Նախօրեին հանդիպել են Հայաստանի և Արցախի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը
Հայաստանի և Արցախի նախկին նախագահները հանդիպել են, քննարկել Արցախում ստեղծված իրավիճակին և հետագա հնարավոր զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի./ԱՌԿԱ/. Նախօրեին հանդիպել են Հայաստանի և Արցախի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը։

Այս մասին Facebook–յան իր էջում հայտնել է Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը։

«Երեկ, մարտի 25-ին, հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Արցախի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի միջև, որի ընթացքում քննարկվել են ետպատերազմյան շրջանում Արցախում ստեղծված իրավիճակին և հետագա հնարավոր զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր», – նշել է Մուսինյանը։–0–