Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Հայաստանն ու Ադրբեջանը կհրավիրեն ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, Թուրքիան հարցականի տակ է

05.09.2022, 14:56
Պրահայում հոկտեմբերի 6–7–ը տեղի կունենա ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը
Հայաստանն ու Ադրբեջանը կհրավիրեն ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, Թուրքիան հարցականի տակ է
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Պրահայում հոկտեմբերի 6–7–ը տեղի կունենա ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որի ընթացքում կքննարկվեն ԵՄ երկրների և դրա կազմում չներառված պետությունների համագործակցության զարգացման հարցերը։

Ինչպես հայտնում է «The Guardian» հրատարակությունը, գագաթնաժողովին կհրավիրվեն նաև Շվեյցարիան և Նորվեգիան, որոնք ԵՄ անդամ երկրներ չեն, բայց ինտեգրված են միասնական շուկայում։ Հրավիրված են 9 երկրներ, որոնք ցանկանում են մուտք գործել ԵՄ` Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը, Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Չեռնոգորիան, Կոսովոն, Հյուսիսային Մակեդոնիան և Սերբիան, ինչպես նաև ոչ թեկնածուներ Հայաստանն ու Ադրբեջանը։

Հրատակարության հաղորդմամբ, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ ցանկություն կա գագաթնաժողովին հրավիրել նաև Թուրքիային, բայց դրա համար պետք է լինի բոլոր գործընկերների համաձայնությունը։ Նշվում է, որ Հունաստանն ու Կիպրոսը դեմ են։–0–