Рейтинг@Mail.ru
USD
377.18
EUR
434.13
RUB
4.6285
GEL
139.84
2026 թ. մարտի 30, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+9

Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են արձանագրել զգալի առաջընթաց խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ․ Պետդեպ

23.07.2024, 10:38
Մենք հետամուտ ենք այս գործընթացին աջակցելուն, նշել է ԱՄՆ Պետդեպի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը
Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են արձանագրել զգալի առաջընթաց խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ․ Պետդեպ

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են արձանագրել զգալի առաջընթաց խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը։

«Մենք հետամուտ ենք այս գործընթացին աջակցելուն։ Ասել ենք, որ եկել է խաղաղության ժամանակը։ Շարունակում ենք աշխատել, որպեսզի փորձենք հասնել համաձայնության», – ասել է Միլլերը։