Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական համագործակցության 2019թ.–ի ծրագիր են ստորագրել. Տոնոյան

21.02.2019, 15:03
Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական համագործակցության 2019թ.–ի ծրագիր են ստորագրել։
Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական համագործակցության 2019թ.–ի ծրագիր են ստորագրել. Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./ԱՌԿԱ/. Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական համագործակցության 2019թ.–ի ծրագիր են ստորագրել, հինգշաբթի տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն իր վրացի գործընկեր Լևան Իզորիայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Մենք քննարկել ենք պաշտպանության ոլորտում երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, ստորագրել ենք ռազմական համագործակցության ծրագիրը, որն իրականացվում է 2010թ.–ից սկսած», – ասաց նա։

Տոնոյանի խոսքով, համագործակցության ծրագիրն ուղղված է կրթությանը, բժշկությանը, մարդու իրավունքների պաշտպանությանն ու կոռուպցիայի դեմ պայքարին։

«Հայաստան ն ու Վրաստանը հարգում են միմյանց առաջնահերթությունները և հավատում են Հարավային Կովկասի անվտանգությանն ու բարգավաճմանը», – ասաց Տոնոյանը։

Իզորիան իր հերթին հայտարարեց, որ Վրաստանը պատրաստ է կիսվել փորձով Հայաստանի հետ։

«Մենք ունեցանք բավականին արդյունավետ քննարկում երկու երկրների զինված ուժերի համագործակցության խորացման հարցերի շուրջ։ Վրացական կողմը պատրաստ է կիսվել իր փորձով Հայաստանի հետ։ Վրաստանն արդեն հաջող կերպով կիսվում է իր փորձով ՆԱՏՕ–ի մի շարք անդամ պետությունների հետ, և ես բարձր եմ գնահատում հայ զինծառայողների մասնակցությունը «Noble Partner-2018» միջոցառմանը», – ասաց Իզորիան։–0–