Հայաստանում անիշխանություն է տիրում. Մարուքյանը հայտնել է Փաշինյանի կողմնակիցների՝ ընդդիմությանն ուղղված սպառնալիքների մասին
19.11.2020,
14:54
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները սպառնում են ընդդիմադիր գործիչներին, իսկ երկրում գնալով մեծանում է անիշխանությունը, հայտնել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատագամավոր Էդմոն Մարուքյանը
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները սպառնում են ընդդիմադիր գործիչներին, իսկ երկրում գնալով մեծանում է անիշխանությունը, հայտնել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատագամավոր Էդմոն Մարուքյանը հինգշաբթի ճեպազրույց ժամանակ:
Պատգամավորի խոսքով, ցույցից հետո իշխանության կողմնակիցները՝ զինված ուժերի համազգեստով, սպառնում էին գրավել ընդդիմության ներկայացուցիչների տները:
«Նոյեմբերի 10-ից սկսած խայտառակ սպառնալիքներ ենք ստանում, ես շարունակում եմ դրանք ստանալ, որի մասին հրապարակային ասել եմ: Սա լուրջ վտանգ է մեր ընտանիքների համար: Մեր անվտանգությունն ապահովված չէ»,- ընդգծել է Մարուքյանը:
Մարուքյանի խոսքով, երկրում անիշխանություն է տիրում, որին պետք է վերջ դնել:
«Չկա ոչ մի կարգ ու կանոն, չկա ոչ մի զսպող, ով ինչ ուզում՝ ասում է, ով ում ուզում սպառնում է, ում ուզում ծեծում է: Այս խայտառակությանը պետք է վերջ դրվի»,- հայտնել է պատգամավորը:
Չորեքշաբթի օրը Երևանի կենտրոնում միաժամանակ երկու ցույց էր անցկացվում: Առաջին ցույցի մասնակիցները հանդես են գալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջովմ իսկ երկրորդինը՝ հավաքվել են իրենց աջակցությունը հայտնելու գործող իշխանություններին:-0-