Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
436.31
RUB
4.4892
GEL
138.97
2026 թ. մարտի 22, կիրակի
եղանակը
Երևանում
+11

Հայաստանում ռազմական դրությունը վերացվեց

24.03.2021, 12:27
ԱԺ–ն այսօր նիստի ժամանակ կողմ քվեարկեց ՀՀ–ում ռազմական դրության ռեժիմի վերացմանը
Հայաստանում ռազմական դրությունը վերացվեց
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./ԱՌԿԱ/. ԱԺ–ն այսօր նիստի ժամանակ կողմ քվեարկեց ՀՀ–ում ռազմական դրության ռեժիմի վերացմանը։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների հեղինակած՝ «Ռազմական դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագծին կողմ քվեարկեց 118, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:

Ինչպես նախօրեին նշել էր ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, պատերազմն ավարտվել է, հաստատվել է խաղաղություն, ռազմական դրության ռեժիմն իրեն սպառել է քաղաքական տեսակետից։

«Հիմա իրողությունն այլ է, կա պայմանավորվածություն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, իսկ ռազմական դրության առկայությունը սահմանափակում է ընդդիմության իրավունքներն ու ժողովրդավարությունը երկրում», – նշել է Մարուքյանը։–0–