Հայաստանը ՀԱՊԿ–ին հիմնավոր պահանջներ է առաջ քաշում. Բելառուսի նախագահ
20.06.2023,
15:24
Լուկաշենկոն ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հետ հանդիպմանը նշել է, որ կազմակերպությանը երբեմն իրավացիորեն են քննադատում կոնկրետ խնդիրները ոչ բավարար չափով լուծելու համար
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./ԱՌԿԱ/. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հետ հանդիպմանը նշել է, որ կազմակերպությանը երբեմն իրավացիորեն են քննադատում կոնկրետ խնդիրները ոչ բավարար չափով լուծելու համար, հաղորդում է Belta–ն։
«Օրինակ, Ղրղըզստանը երկար ժամանակ օգնություն է խնդրում Տաջիկստանի հետ հակամարտության կարգավորման հարցում։ Հիմնավոր պահանջներ է առաջ քաշում Հայաստանը։ Եթե մենք չլուծենք այդ խնդիրները, ապա ՀԱՊԿ երկրները միշտ կհանդիմանեն միմյանց, դժգոհություն կհայտնեն կազմակերպության աշխատանքից։ Ուստի, ինչ էլ անենք, պետք է խորասուզվել ՀԱՊԿ երկրների խնդիրների մեջ և ելքեր փնտրել: Կան խնդիրներ, դրանք պետք է լուծել, որքան էլ դժվար լինեն: Եվ երբեմն. դրանց բարդության պատճառով մենք չենք ցանկանում լուծել»,- ասել է Լուկաշենկոն։
Նա ընդգծել է, որ եթե Արևմուտքի «մեր խորհրդական ընկերները» ներգրավվեն այս խնդիրների լուծմանը, ապա շատ ավելի դժվար կլինի ինչ-որ բան անել։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցն օրակարգում է։ «Մենք կարծում ենք, որ ՀԱՊԿ-ը չի կարողացել կատարել Հայաստանի հանդեպ ունեցած պարտավորությունները։ Անցած տարի մենք չկարողացանք կոնսենսուսի հասնել ՀԱՊԿ-ի հետ։ Մենք հայտնել ենք մեր դիրքորոշումը և մեր դժգոհությունն ենք հայտնել կազմակերպությանը։ Մենք անկեղծ ու թափանցիկ ենք, և դա լրացուցիչ դժվարություններ է ստեղծում»,- ընդգծել է վարչապետը։ -0-