Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանը Թուրքիայում հատուկ ներկայացուցիչ կնշանակի.ԱԳՆ

14.12.2021, 10:34
ԱԳՆ–ից նշել են, որ Հայաստանը դրական է  գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը
Հայաստանը Թուրքիայում հատուկ ներկայացուցիչ կնշանակի.ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանը դրական է գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի։ Այս մասին այսօր Facebook–յան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

«Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում», – նշել է Հունանյանը։

Նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանն ու Թուրքիան հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար։–0–