Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Հայկական ընդդիմությունը պահանջում է գումարել ԱԺ արտահերթ նիստ Փաշինյանի հրաժարականի համար (ՈւՂԻՂ)

11.11.2020, 15:57
/. Հայ ժողովուրդն ու հայությունն ունի մեկ կարևոր խնդիր` փրկել Արցախը. ՈՒՂԻՂ
Հայկական ընդդիմությունը պահանջում է գումարել ԱԺ արտահերթ նիստ Փաշինյանի հրաժարականի համար (ՈւՂԻՂ)

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հայ ժողովուրդն ու հայությունն ունի մեկ կարևոր խնդիր` փրկել Արցախը, հայտարարեց ՀՅԴ Գերագույն խորհրդի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր Երևանում կազմակերպված հանրահավաքի ժամանակ։

«Պետք է անհապաղ հրավիրել ԱԺ արտահերթ նիստ և հասնել վարչապետի հրաժարականի։ «Բարգավաճ Հայաստանն» արդեն դա նախաձեռնել է, «Լուսավոր Հայաստանը» պետք է միանա հաշված րոպեների ընթացքում», – ասաց Սաղաթելյանը` ելույթ ունենալով Ազատության հրապարակում հավաքվածների առաջ։

Նա մեղադրեց իշխանություններին ոչ արդյունավետ արտաքին քաղաքականություն վարելու մեջ, որը հանգեցրեց Հայաստանի մեկուսացման։

Ավելի վաղ Սաղաթելյանը հայտարարել էր, որ Հայաստանը և Արցախը փրկելու համար պետք է սկսել ազգային ազատագրական պայքար, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է ձևավորել Հայրենիքի փրկության կոմիտե, ազատվել Արցախը հանձնող իշխանություններից և ձևավորել Ազգային համաձայնության կառավարություն։–0–