Рейтинг@Mail.ru
USD
377.31
EUR
436.81
RUB
4.7767
GEL
138.21
2026 թ. մարտի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

Հերոսական դրվագներ. հայ զինծառայողները հետ են շպրտել հակառակորդի տանկային հարձակումը

19.10.2020, 10:37
Հերոսական դրվագներ. հայ զինծառայողները հետ են շպրտել հակառակորդի տանկային հարձակումը
Հերոսական դրվագներ. հայ զինծառայողները հետ են շպրտել հակառակորդի տանկային հարձակումը

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հերոսական դրվագ է ներկայացրել մեր զինծառայողների սխրագործություններից։ 

«Հոկտեմբերի 18-ին ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ ձեռնարկել էին տանկերով ուղեկցվող հարձակում՝ օգտագործելով 7 տանկ, այդ թվում՝ մեկ միավոր Տ-90, 5 զրահափոխադրիչ հետևակի տեղափոխման համար։

Հակառակորդը նպատակադրվել էր սրընթաց հարձակմամբ կրակային և հոգեբանական ճնշում գործադրել անձնակազմի վրա՝ ապահովելով ճեղքում սահմանի կարևոր հատվածում»,– նշել է Ստեփանյանը։ 

Նրա խոսքով, գնդապետներ Ստեփան Գևորգյանի, Ստանիսլավ Երյոմինի և հակատանկիստ, շարքային Գարիկ Առաքելյանի մասնագիտական վարպետության, բարոյակամային բարձր որակների և գերազանց ներդաշնակ գործողությունների շնորհիվ հարձակումը խափանվել և հակառակորդը մի քանի կիլոմետր հետ է շպրտվել։–0–