Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
433.14
RUB
4.4106
GEL
138.5
2026 թ. մարտի 20, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

Հովհաննես Հարությունյանն ազատվել է Շիրակի մարզպետի պաշտոնից

04.11.2021, 16:14
Հովհաննես Հարությունյանն ազատվել է Շիրակի մարզպետի պաշտոնից։ Համապատասխան որոշումն ընդունվել է հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ
Հովհաննես Հարությունյանն ազատվել է Շիրակի մարզպետի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հովհաննես Հարությունյանն ազատվել է Շիրակի մարզպետի պաշտոնից։ Համապատասխան որոշումն ընդունվել է հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ։

Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզպետ հունվարի 24–ին` այդ պաշտոնում փոխարինելով Տիգրան Պետրոսյանին։ Հարությունյանը մինչ այդ զբաղեցրել է առողջապահության փոխնախարարի պաշտոնը։

ԶԼՄ–ների հաղորդմամբ, Շիրակի մարզպետ է նշանակվելու «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը, ով հոկտեմբերի 29–ին մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Բաղդասարյանն ավելի վաղ հայտարարել է, որ տեղյակ չէ նման քննարկումներից։–0–