Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

«Հուսով ենք, որ հայերը կկարողանան պաշտպանվել նրանից, ինչ անում են ադրբեջանցիները». ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեո

15.10.2020, 23:29

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն WSB Atlanta-ի The Erick Erickson Show-ին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից:

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Ադրբեջանում և Հայաստանում, վտանգավոր է: Հիմա կան թուրքեր, ովքեր միջամտել և ռեսուրսներ են տրամադրել Ադրբեջանին՝ ավելացնելով ռիսկը, կրակի ուժը այս պատմական ճակատամարտում Լեռնային Ղարաբաղ կոչվող վայրի համար՝ փոքր տարածք, որտեղ բնակվում է մոտ 150,000 մարդ»,- ասել է Պոմպեոն։

«Հուսով ենք, որ հայերը կկարողանան պաշտպանվել նրանից, ինչ անում են ադրբեջանցիները, և որ մինչ դա տեղի ունենա, նրանք բոլորն էլ ճիշտ ճանապարհով կհասնեն զինադադարի, կնստեն բանակցությունների սեղանի շուրջ և կփորձեն հասկանալ, այսինքն՝ նրանում, ինչն իսկապես պատմական և բարդ խնդիր է», - ասել է Պոմպեոն:-0-