Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-4

Իմքայլական պատգամավոր Գայանե Աբրահամյանը վայր է դնում մանդատը

25.09.2020, 13:47
Այս կապակցությամբ հայտարարություն է տարածել ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը
Իմքայլական պատգամավոր Գայանե Աբրահամյանը վայր է դնում մանդատը

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը վայր է դնում մանդատը։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գայանե Աբրահամյանը սեպտեմբերի 25-ին հրաժարականի դիմում է ներկայացրել», – նշվում է ԱԺ–ի պաշտոնական կայքում:

Այս կապակցությամբ հայտարարություն է տարածել ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:–0–