Рейтинг@Mail.ru
USD
377.67
EUR
448.14
RUB
4.9086
GEL
140.92
2026 թ. փետրվարի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Իշխան Սաղաթելյանը կառաջադրվի ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում (ՎԻԴԵՈ)

02.08.2021, 12:22
Սա «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքների միասնական որոշումն է.ՎԻԴԵՈ
Իշխան Սաղաթելյանը կառաջադրվի ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի./ԱՌԿԱ/. ԱԺ փոխնախագահի թեկնածու է առաջադրվել ընդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Այս մասին Սաղաթելյանը հայտնեց լրագրողներին ճեպազրույցի ժամանակ։

«Ընթացքը ցույց կտա, իմ թեկնածությունը կմնա, թե մեկ այլ թեկնածություն կառաջադրվի», – նշեց Սաղաթելյանը։

Ինչպես ճեպազրույցի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Արթուր Վանեցյանը, «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքների միասնական որոշումն է, որ, որպես երկրորդ քաղաքական ուժ, ԱԺ նախագահի տեղակալի առաջադրվելու իրավունքը «Պատիվ ունեմը» որոշել է պատվիրակել «Հայաստան» դաշինքին։–0–