Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+7

ԿԸՀ–ն ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների վերահաշվարկի արդյունքները

22.09.2023, 12:01
Երևանի 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ամփոփել են 78 տեղամասերում իրականացված վերահաշվարկի արդյունքները
ԿԸՀ–ն ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների վերահաշվարկի արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Երևանի 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ամփոփել են 78 տեղամասերում իրականացված վերահաշվարկի արդյունքները, հաղորդում է ԿԸՀ մամուլի ծառայությունը։

Պատկերն այսպիսին է․

«Հանրային ձայն» կուսակցություն - ավելացել է 16 քվեաթերթիկ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- ավելացել է 31 քվեաթերթիկ
«Արդար Հայաստան» կուսակցություն-ավելացել է 5 քվեաթերթիկ
«Հաղթանակ» կուսակցություն- ավելացել է 1 քվեաթերթիկ
«Ուժը հայրենյաց» կուսակցություն- ավելացել է 6 քվեաթերթիկ
«Հայաստանի եվրոպական կուսակցություն»-պակասել է 2 քվեաթերթիկ
«Ազգային առաջընթաց» կուսակցություն- ավելացել է 32 քվեաթերթիկ
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն- ավելացել է 1 քվեաթերթիկ
«Հանրապետություն» կուսակցություն- պակասել է 3 քվեաթերթիկ
«Միացյալ Հայաստան» կուսակցություն-պակասել է 5 քվեաթերթիկ
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն-ավելացել է 4 քվեաթերթիկ
«Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն՝ պակասել է 3 քվեաթերթիկ
«Ապրելու երկիր» կուսակցություն-ավելացել է 4 քվեաթերթիկ
«Մայր Հայաստան» դաշինք- ավելացել է 67 քվեաթերթիկ
Անվավեր քվեաթերթիկների թիվը-պակասել է 266-ով
Անճշտությունների չափը՝ -10

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ին կամփոփի Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները։

Սեպտեմբերի 17-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած` Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ Ավագանում ներառվելու նվազագույն շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ՝ «Հանրային ձայնը» (Արտակ Գալստյան)՝ 9,68%, «Քաղաքացիական պայմանագիր» (Տիգրան Ավինյան)՝ 32, 57%, «Ազգային առաջընթաց» (Հայկ Մարության)` 18.89%, «Հանրապետություն» (Արտակ Զեյնալյան)՝ 11.32% և «Մայր Հայաստան» դաշինք (Անդրանիկ Թևանյան)` 15,43%:

Ինչպես հայտնել է Երևանի քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ավագանու 65 մանդատները բաշխվել են հետևյալ կերպ. «Քաղաքացիական պայմանագիր»՝ 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ, «Հանրապետություն» կուսակցություն՝ 8 մանդատ, «Հանրային ձայն» կուսակցություն՝ 7 մանդատ։

Երևանի ավագանին բաղկացած է 65 անդամից և ընտրում է քաղաքապետին 5 տարի ժամկետով։ Գործող խորհուրդն իր աշխատանքները սկսել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին, իսկ լիազորությունների ժամկետը լրանում է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին։ –0-