Կապանում պաշտոնապես բացվեց Իրանի հյուպատոսությունը
21.10.2022,
16:22
Սյունիքի մարզի Կապան քաղաքում ուրբաթ բացվել է Իրանի գլխավոր հյուպատոսությունը

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Սյունիքի մարզի Կապան քաղաքում ուրբաթ բացվել է Իրանի գլխավոր հյուպատոսությունը։ Արարողությանը ներկա էին Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու Իրանի կառավարության որոշումը կարևորության արտացոլումն է, որն Իրանի կառավարությունն ու ժողովուրդը դրսևորում են Իրանի և Հայաստանի հազարամյա հարաբերությունների նկատմամբ», – ասաց Աբդոլլահիանը։
Նա նշեց, որ Իրանի կառավարությունը պատրաստակամ է աջակցել Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսության բացմանը։
Աբդոլլահիանը հայտարարեց, որ Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր սեփական անվտանգությունը։

«Մեր քաղաքականությունն է հարգել տարածքային ամբողջականությունն ու միջազգայնորեն ճանաչված սահմանները», – ընդգծեց նա։
Նա նշեց, որ Սյունիքի մարզը Հյուսիս–Հարավ միջանցքի կարևորագույն հատվածներից մեկն է։
«Մենք կգործադրենք առավելագույն ջանքեր, որպեսզի այդ տարանցիկ ուղին, ապրանքների և ուղևորների փոխադրումն այդ ուղղությամբ զարգանան», – ասաց նա։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր հերթին նշեց, որ գլխավոր հյուպատոսության հիմնումն ու արդյունավետ աշխատանքը կբարձրացնեն երկու երկրների առանձնահատուկ հարաբերությունների մակարդակը, ինչը թույլ կտա խթանել երկկողմ համագործակցությունն ու հայ–իրանական կապերի զարգացումը։
«Վստահ եմ, որ հետագայում ևս կգործադրվեն անհրաժեշտ ջանքեր ապագա փոխշահավետ համագործակցության խորացման և ամրապնդման համար», – ասաց նա։–0–