Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են, հայկական կողմը վիրավորներ ու զոհեր չունի. ՊՆ
13.07.2020,
01:57
Հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի./ԱՌԿԱ/. Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են։
Այս մասին քիչ առաջ Facebook–յան իր էջում տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։
«Հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն։ Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվում և չեզոքացվում են», – նշել է Ստեփանյանը։
Նա նաև ավելացրել է, որ հայկական զինված ուժերը ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։ Թիրախավորվում են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները։
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ին ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ ադրբեջանական կողմից հայկական ԶՈՒ-ի սահմանային դիրքը գրավելու 2 փորձ է կատարվել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը 2 զոհ ու 5 վիրավոր ունի։ Ավելի ուշ Ստեփանյանը հաղորդեց, որ ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել հայկական նույն դիրքի ուղղությամբ։–0–