Կրեմլ. Փաշինյանի մոսկովյան այցի շրջանակում նախատեսվում է ստորագրել փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ
19.04.2022,
14:31
Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ, լրագրողներին է ասել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
Նա հիշեցրել է, որ այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, որը կշարունավի աշխատանքային նախաճաշի ձևաչափով։
«Այնուհետև Փաշինյանի մոտ նախատեսված են բավականին ինտենսիվ կապեր Ռուսաստանի կառավարությայն մակարդակում։ Այնտեղ էլ կստորագրվի փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ», – ավելացրել է Պեսկովը։–0–