Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Կրեմլ․ ՌԴ–ն շարունակում է շփումները ՀՀ–ի հետ՝ ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանի խոսքերը պարզաբանելու համար

26.02.2024, 15:12
Մոսկվան շարունակում է շփումները Երևանի հետ, որպեսզի պարզաբանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ–ում անդամակցության «սառեցման» մասին
Կրեմլ․ ՌԴ–ն շարունակում է շփումները ՀՀ–ի հետ՝ ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանի խոսքերը պարզաբանելու համար
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Մոսկվան շարունակում է շփումները Երևանի հետ, որպեսզի պարզաբանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ–ում անդամակցության «սառեցման» մասին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«ՌԴ–ն դեռ չի հասկացել Հայաստանի դիրքորոշումը։ Եթե ելնենք համապատասխան փաստաթղթերի տեքստից, նման ռեժիմ դե–յուրե պարզապես գոյություն չունի», – ասել է Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Մենք բավականին հաճախ շփումներ ունենք մեր հայ գործընկերների հետ։ Իհարկե, դա կպարզաբանենք։ Կշփվենք, կպարզաբանենք», – ավելացրել է նա։


 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24–ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՀԱՊԿ–ում Հայաստանի մասնակցությունը «սառեցված է»։ ՀԱՊԿ–ի քարտուղարությունից հայտնել են, որ հայկական կողմից նման հայտեր չեն ստացվել։–0–