Կրեմլ. Ռուսաստանը չի վախենում կորցնել դաշնակցի՝ ի դեմս Հայաստանի
11.09.2023,
17:52
Ռուսաստանը չի վախենում կորցնել դաշնակցի՝ ի դեմս Հայաստանի, Մոսկվան և Երևանը մոտ են մնում
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Ռուսաստանը չի վախենում կորցնել դաշնակցի՝ ի դեմս Հայաստանի, Մոսկվան և Երևանը մնում են մոտ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
«Ոչ, մենք եղել ենք, մնում և, վստահ եմ, լինելու ենք շատ մոտ դաշնակիցներ և գործընկերներ Հայաստանի հետ: Մենք կարող ենք ունենալ որոշակի խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, բայց դրանք պետք է լուծվեն երկխոսության շրջանակում, քանի որ զարգացման տրամաբանությունը և երկու երկրների ազգային շահերը թելադրում են մեր դաշինքի և գործընկերության խորացման անհրաժեշտությունը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:-0-