Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

ԼՂ-ում առկա հումանիտար իրավիճակը մեծապես կարող է վատթարացնել խաղաղության հեռանկարները Հարավային Կովկասում և դրանից դուրս. Միրզոյան (ՎԻԴԵՈ)

17.08.2023, 11:43
Նա ընդգծել է, որ վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանը միջազգային հանրության աջակցությամբ ջանք չի խնայել մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար. ՎԻԴԵՈ
ԼՂ-ում առկա հումանիտար իրավիճակը մեծապես կարող է վատթարացնել խաղաղության հեռանկարները Հարավային Կովկասում և դրանից դուրս. Միրզոյան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի./ԱՌԿԱ/. ԼՂ-ում առկա հումանիտար իրավիճակը մեծապես կարող է վատթարացնել խաղաղության հեռանկարները Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում և դրանից դուրս, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստի ժամանակ:

«Այսօր ես այստեղ եմ հայցելու այս հեղինակավոր կառույցի աջակցությունը մեր տարածաշրջանում արդար և համապարփակ խաղաղության և կայունության հասնելու հեռանկարը պահպանելու հարցում, որը լրջորեն խաթարվում է Ադրբեջանի կողմից՝ ԼՂ-ում մարդասիրական աղետի հրահրման միջոցով», - ասել է Միրզոյանը:

Նա ընդգծել է, որ վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանը միջազգային հանրության աջակցությամբ ջանք չի խնայել մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար։

Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը 2022թ.-ի դեկտեմբերի 12-ից արգելափակել է Լաչինի միջանցքը, 2023թ.-ի ապրիլից Ադրբեջանը, խախտելով Արդադադատության միջազգային դատարանի որոշումը և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում: Հունիսի 15-ից Ադրբեջանն ավելի հեռու է գնացել Լաչինի միջանցքը փակելով ամբողջությամբ՝ արգելելով ցանկացած, նույնիսկ մարդասիրական մուտք դեպի Լեռնային Ղարաբաղ, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համար։ Հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետությունը հումանիտար ավտոշարասյուն է ուղարկել, որը մինչ օրս մնում է Լաչինի միջանցքի մուտքի մոտ, քանի որ ադրբեջանական կողմը մերժում է մուտքը:

Միրզոյանը նաև ընդգծել է, որ Լաչինի միջանցքը համաձայնեցվել է որպես Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապող օղակ և չունի այլընտրանք։

«Լաչինի միջանցքը պետք է բացվի, իսկ ինչ վերաբերում է այլ հնարավոր հաղորդակցություններին, դա պետք է լուծվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի շրջանակներում», - հաւյտարարել է Միրզոյանը:

Նա ընդգծել է, որ ԼՂ-ում հիմա սովի լուրջ վտանգ կա:

«120․000՝ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց թիվը, ովքեր զրկված են իրենց հիմնարար իրավունքներն իրականացնելու հնարավորությունից: 20․000՝ տարեց մարդկանց թիվը, ովքեր հասարակական տրանսպորտի բացակայության պատճառով անգամ տեղաշարժվելու հնարավորություն չունեն։ 30․000՝ ԼՂ-ում ապրող երեխաների թիվը, ովքեր տառապում են թերսնումից և սննդի պակասից։ 270՝ երեխաների թիվը, ովքեր չեն կարողանում վերադառնալ Լեռնային Ղարաբաղ և վերամիավորվել իրենց ընտանիքների հետ։ 2000՝ Լեռնային Ղարաբաղում բնակվող հղի կանանց թիվը, ովքեր անգամ տարրական հասանելիություն չունեն առողջապահական ծառայություններին։ 9.000՝ հաշմանդամություն ունեցող անձանց թիվը, ովքեր զրկված են պատշաճ բուժսպասարկումից։ 4.700 և 8.450՝ համապատասխանաբար շաքարային դիաբետով և արյան շրջանառության հիվանդություններ ունեցող մարդկանց թիվը, որոնց առաջին անհրաժեշտության դեղամիջոցները սպառվում են», - ընդգծել է Միրզոյանը:

Նախարարը նաև հիշեցրել է Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի մասին, որ առևանգվել է անցակետի մոտ՝ ԿԽՄԿ ուղեկցությամբ վիրահատության նպատակով Հայաստան տեղափոխվելու ճանապարհին: Նա առևանգվել է՝ լինելով միջազգային մարդասիրական պաշտպանության ներքո։

«1՝ մեկ այլ անձ՝ հստակ անուն-ազգանունով՝ Կարո Հովհաննիսյան, ով երեկ է կյանքից հեռացել։ Դիահերձման եզրակացության համաձայն, նա մահացել է սովի և տևական թերսնման պատճառով։ 2՝ 3-ամյա Լեոն և 6-ամյա Գիտան, ովքեր մահացել են Մարտակերտում, քանի որ իրենց մայրը ստիպված է եղել մենակ թողնել երեխաներին և ոտքով գնալ մոտակա քաղաք՝ նրանց համար սնունդ գտնելու հույսով», - ընդգծել է Միրզոյանը:-0-