Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Լարվածությունը պահպանվում է. Արցախի ՊԲ–ն ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը

05.08.2022, 11:09
Որոշ ուղղություններում ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը' կիրառելով հրաձգային զինատեսակներ
Լարվածությունը պահպանվում է. Արցախի ՊԲ–ն ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի./ԱՌԿԱ/. Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել։ Լարվածությունն, ընդհանուր առմամբ, պահպանվում է։ Որոշ ուղղություններում ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը' կիրառելով հրաձգային զինատեսակներ, հաղորդում է Արցախի ՊԲ-ն։

Հայկական կողմից կորուստներ չկան։

«Նախորդ օրերին վիրավորում ստացած զինծառայողներից մի քանիսը դուրս են գրվել բժշկական հաստատություններից։ Վիրավոր զինծառայողներից 3-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, ևս մեկինը' ծայրահեղ ծանր` դրական որոշակի դինամիկայով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ, իրադրության հետագա կայունացմանն ուղղված աշխատանքները շարունակվում են։-0-