Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+6

Լավրով. Հարավային Կովկասում տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման շրջանակում ներդրվելիք ռեժիմը հենվելու է բացարձակապես ՀՀ տարածքի սուվերենության վրա

09.06.2022, 14:46
ՌԴ ԱԳ նախարարը  Երևանում ընդգծել է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման շրջանակում ներդրվելիք ռեժիմը հենվելու է բացարձակապես ՀՀ տարածքի սուվերենության վրա
Լավրով. Հարավային Կովկասում տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման շրջանակում ներդրվելիք ռեժիմը հենվելու է բացարձակապես ՀՀ տարածքի սուվերենության վրա
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./ԱՌԿԱ/. Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման շրջանակում ներդրվելիք ռեժիմը հենվելու է բացարձակապես Հայաստանի տարածքի սուվերենության վրա, հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ:

«Ինչպես գիտեք երկաթուղային երթուղին համաձայնեցված է, հիմա ավարտվում է ավտոմոբիլային երթուղու համաձայնեցումը, ինչպես նաև ավարտվում է այն ռեժիմի համաձայնեցումը, որը ներդրվելու է: Այն հենվելու է բացարձակապես Հայաստանի տարածքի սուվերենության վրա: Այստեղ երկիմաստություններ չեն կարող լինել», - ընդգծեց Լավրովը:-0-