Рейтинг@Mail.ru
USD
396.41
EUR
409.45
RUB
4.0918
GEL
142.69
2025 թ. փետրվարի 11, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Լավրով. Ուկրաինայում ՌԴ հատուկ օպերացիայի աշխարհագրական խնդիրները փոխվել են

20.07.2022, 15:42
Լավրովը հայտնել է, որ Ուկրաինա արևմտյան սպառազինությունների մատակարարման պատճառով ռուսական զորքերի հատուկ օպերացիայի աշխարհագրական խնդիրները փոխվել են
Լավրով. Ուկրաինայում ՌԴ հատուկ օպերացիայի աշխարհագրական խնդիրները փոխվել են
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի./ԱՌԿԱ/. Ուկրաինա արևմտյան սպառազինությունների մատակարարման պատճառով ռուսական զորքերի հատուկ օպերացիայի աշխարհագրական խնդիրները փոխվել են, հիմա ոչ միայն ԴԺՀ–ն ու ԼԺՀ–ն է, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Ինչ վերաբերում է հատուկ ռազմական օպերացիային և աշխարհագրական կոորդինատներին, նախագահը շատ հստակ ասել է` ապաազգայնացումը, ապառազմականացումը, այն իմաստով, որպեսզի չլինի ոչ մի սպառնալիք մեր անվտանգությանը, ռազմական սպառնալիքներ Ուկրաինայի տարածքից, այս խնդիրները մնում են... Երբ Ստամբուլում կայացավ մեր բանակցողների հանդիպումը, այնտեղ կար մեկ աշխարհագրություն, և ուկրաինական առաջարկներն ընդունելու մեր պատրաստակամությունը հենվում էր 2020թ.–ի մարտի վերջի աշխարհագրության վրա», – ասել է Լավրովը։

«Հիմա աշխարհագրությունն այլ է։ Ոչ միայն ԴԺՀ–ն ու ԼԺՀ–ն է, այլև Խերսոնի, Զապորոժիեի շրջանները և մի շարք այլ տարածքներ, և այդ գործընթացը շարունակվում է, ընդ որում շարունակվում է հետևողականորեն և համառորեն», – նշել է նախարարը։

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ զուգահեռ նրան, թե ինչպես է Արևմուտքն անզոր չարությամբ կամ ցանկանալով ավելի վատացնել իրավիճակը, Ուկրաինային զինում ավելի հեռահար զենքով, օրինակ HIMARS–ով, հատուկ օպերացիայի աշխարհագրական խնդիրները ներկա գծից շարժվելու են ավելի հեռու։–0–