Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Լավրովը զգուշացրել է հայկական և ադրբեջանական կողմերին նոր միջադեպերի վտանգի մասին

24.12.2022, 12:16
Հայաստանի և Ադրբեջանի միջև միջադեպերը կշարունակվեն, եթե կողմերից մեկը հրաժարվի կապերից, ասել է Լավրովը
Լավրովը զգուշացրել է հայկական և ադրբեջանական կողմերին նոր միջադեպերի վտանգի մասին
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի և Ադրբեջանի միջև միջադեպերը կշարունակվեն, եթե կողմերից մեկը հրաժարվի կապերից։ Այս մասին ուրբաթ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Այդ միջադեպերը, որոնք անխուսափելի են ցանկացած հակամարտությունում, և որոնք, իհարկե, պետք է օպերատիվորեն դիտարկել և փորձել կարգավորել, կշարունակվեն ավելի երկար, նույնիսկ ավելի շատ, եթե ամեն անգամ որևէ միջադեպից հետո կողմերից մեկը հրաժարվի բանակցությունների համաձայնեցված փուլերից: Դա ոչ մեկին երբեք օգուտ չի տվել»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով Մոսկվայում կայանալիք եռակողմ նախարարների հանդիպմանը Հայաստանի հրաժարվելու մասին հարցին։

«Ոչ մի պայմանագիր, ոչ մի համաձայնագիր, առավել ևս՝ պատերազմի, մեկ տասնամյակից ավելի տևած հակամարտության արդյունքում ընդունված համաձայնագիր 100 տոկոսով և անմիջապես չի կատարվում»,- նշել է նախարարը։

«Այս կամ այն համաձայնագրի, այս կամ այն պայմանավորվածության կողմերից յուրաքանչյուրը միշտ, այսպես թե այնպես, թույլ է տալիս խախտումներ»,- ասել է Լավրովը:

Լավրովի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը փորձում է հնարավորինս արագ, իր մանդատին համապատասխան, հասկանալ տարածաշրջանում տեղի ունեցող միջադեպերը և առաջարկել կոնկրետ լուծումներ։

ՌԴ ԱԳ նախարարը նաև նշել է, որ խնդիրներ չի տեսնում, որ Բաքուն և Երևանը սկսեն աշխատել խաղաղ պայմանագրի վրա։

«Առաջին անգամ Պրահայում թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի անունից ամրագրվեց, որ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքը հիմնված է լինելու մի շարք առանցքային սկզբունքների վրա, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ.-ի Ալմա-Աթայի հռչակագրի վրա», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

«Նման հավաստմամբ ես պարզապես մեծ խնդիրներ չեմ տեսնում՝ վերջապես խաղաղության պայմանագրի նախապատրաստությամբ կոնկրետ, պրոֆեսիոնալ կերպով զբաղվելու համա, քանի որ նման հավաստմամբ դրա բոլոր բաղադրիչները, իմ կարծիքով, առկա են», - նշել է Լավրովը: --0—