Рейтинг@Mail.ru
USD
376.96
EUR
433.96
RUB
4.6804
GEL
139.93
2026 թ. ապրիլի 3, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

Լոռին նոր մարզպետ ունի

17.12.2020, 15:07
Նախկին պատգամավորը Լոռու նոր մարզպետ է նշանակվել
Լոռին նոր մարզպետ ունի

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի օրը նիստի ժամանակ որոշում է ընդունել պաշտոնից ազատել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին:

Ղուկասյանը նախօրեին ՀՀ վարչապետին է ներկայացրել իր հրաժարականի դիմումը: Իր Facebook-յան էջում նա նշել է, որ պայմանավորված է քաղաքական թիմի որոշմամբ, որը ես անվերապահորեն, առանց երկմտելու ինքը ընդունել է։

Կառավարության մեկ այլ որոշմամբ, Լոռու նոր մարզպետ է նշանակվել Արամ Խաչատրյանը:

Վերջինս ավելի վաղ զբաղեցնում էր ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի պաշտոնը: 

Ղուկասյանը Լոռու մարզպետ է նշանակվել 2018թ.-ի հոկտեմբերի 10-ին: -0-