Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

«Լուսավոր Հայաստանը» ցանկանում է հրավիրել ԱԺ արտահերթ նիստ

20.05.2019, 15:00
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը երկուշաբթի խմբակցության նիստում որոշում է կայացրել հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ:
«Լուսավոր Հայաստանը» ցանկանում է հրավիրել ԱԺ արտահերթ նիստ

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./ԱՌԿԱ/. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը երկուշաբթի խմբակցության նիստում որոշում է կայացրել հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ, ինչի համար նախաձեռնել է ստորագրահավաք, նշվում է խմբակցության տարածած հայտարարության մեջ։

«ԼՀ խմբակցությունը նախաձեռնությամբ առաջարկում է արտահերթ նիստին քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրադրությունը և դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ «Իմ քայլը» և «Բարագավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին կոչ է անում միանալ նախաձեռնությանը և գալ խորհրդարան՝ այն ստորագրելու», – նշվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հայտարարության մեջ։

Այսօր առավոտյան ժամը 08։30–ից ակտիվիստները սկսել էին արգելափակել բոլոր դատարանների մուտքն ու ելքը։ Ժամը 12։00–ին վարչապետը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտության ժամանակը։

Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Facebook–յան իր էջում` կոչ անելով մայիսի 20–ին արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը։ «Վաղը ժամը 12.00-ին կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարևոր փուլի մեկնարկը: Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն: Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում», – գրել է ՀՀ վարչապետը։–0–