Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+7

Մանե Գևորգյանն ուղղում է կատարել ավելի վաղ հրապարակված` Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպման օրակարգում

10.01.2021, 19:39
Փաշինյանի մամուլի քարտուղարն ուղղում է կատարել ավելի վաղ հրապարակված` Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպման օրակարգում
Մանե Գևորգյանն ուղղում է կատարել ավելի վաղ հրապարակված` Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպման օրակարգում
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանն ուղղում է կատարել ավելի վաղ հրապարակված` Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպման օրակարգում։

Վաղը Մոսկվայում նախատեսված են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները։ Ինչպես հայտնել է Փաշինյանի մամուլի քարտուղարը, եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերվում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը՝ այդ թվում Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաև Հայաստանի կենտրոնական հատվածներից դեպի Սյունիքի մարզ: Կքննարկվի նաև գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը:

Ավելի ուշ նա ուղղում է կատարել Facebook–յան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։ Խմբագրված տարբերակում «Հայաստանի կենտրոնական հատվածներից դեպի Սյունիքի մարզ» արտահայտության փոխարեն գրված է «Հայաստանի կենտրոնական հատվածներից Նախիջեւանի երկաթուղով դեպի Սյունիքի մարզ»։

Նախատեսված հանդիպման մասին

Հայկական ԶԼՄ–ներում շրջանառվում են լուրեր այն մասին, որ հունվարի 11–ին Մոսկվայում Փաշինյանը ստորագրելու է Հայաստանի համար հերթական ստորացուցիչ պայմանագիրն Ադրբեջանի հետ, որի տեքստն արդեն պատրաստ է և գտնվում է ՀՀ արդարադատության նախարարությունում` համաձայնեցման։ Այդ կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, որ չկա որևէ «գաղտնի համաձայնագիր» Ադրբեջանի հետ։–0–