Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
-1

Մեր զինված ուժերն ունեն որոշակի դիրքային առավելություններ, բայց մարտերը շարունակվել են. Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է առաջնագծում տիրող իրավիճակը

30.10.2020, 23:57

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են ձեռնարկել մի քանի ուղղություններով, ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ճեպազրույցի ժամանակ։ 

«Հյուսիսային ուղղությամբ ոչ երկարատև հրետանային պատրաստությունից հետո հետևակային ուժերով գրոհի փորձ է արվել մի քանի դիրքերի ուղղությամբ։ Անմիջապես կոտորվել են կրել են լուրջ կորուստներ, հետ են շպրտվել՝ դաշտում թողնելով զգալի թվով դիակներ», – նշեց Հովհաննիսյանը։ 

Նրա խոսքով, ամբող օրը մարտերը շարունակվել են նաև հարավային ուղղությամբ` Արաքս գետից հյուսիս՝ մի քանի բարձունքների ուղղությամբ։

«Մեր զինված ուժերը ունեն որոշակի դիրքային առավելություններ, բայց մարտերը շարունակվել են, և հստակ որևէ բան այս ուղղությամբ նշել այս պահին չեմ կարող», – ասաց ՊՆ ներկակացուցիչը։ 

Նա նաև նշեց, որ կենտրոնական ուղղությամբ ընթացել են երկու առանձին պրոցեսներ։

«Առաջինը Մարտունի-Ճարտար ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերն ամբողջ օրը փորձել են ռազմաճակատը ճեղքել բավականին ինտենսիվ մարտական գործողություններով, հիմանականում ոչ զրահատեխնիկայի կիրառությամբ, գրոհիչ խմբավորումներ, գրոհիչ խմբեր, հրետանու բավականին խիտ կրակի ներքո: Մեր Զինված ուժերը չեն ընկրկել, դիրքային որևէ փոփոխություն այս պահին այս ուղղությամբ չկա, բայց մարտերը համառ են», – ասաց նա։ 

Հովհաննիսյանը նշեց, որ Շուշիի մերձակա անտառապատ գյուղերի մոտ, չնայած լավ ցուցանիշներ ենք արձանագրել, մարտերը շարունակվում են:–0–