Рейтинг@Mail.ru
USD
376.96
EUR
433.96
RUB
4.6804
GEL
139.93
2026 թ. ապրիլի 2, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+15

Միրզոյանն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանն ընդծել է, որ Ադրբեջանի ԶՈւ–ն պետք է դուրս բերվի ՀՀ ինքնաիշխան տարածքից (ՎԻԴԵՈ)

20.09.2022, 12:14
Նյու Յորքում կայացել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը. ՎԻԴԵՈ
Միրզոյանն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանն ընդծել է, որ Ադրբեջանի ԶՈւ–ն պետք է դուրս բերվի ՀՀ ինքնաիշխան տարածքից (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 19-ին, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-Ն:

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքինիշխան տարածքից, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումն անընդունելի են, իսկ հետագա էսկալացիաների կանխարգելման նպատակով պետք է ներդրվեն միջազգային մեխանիզմներ։ ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է հումանիտար խնդիրների, այդ թվում` ռազմագերիների հայրենադարձման շուտափույթ կարգավորումը։

Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ ներգրավվելու հարաբերությունների համապարփակ կարգավորման գործընթացում։-0-