Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Միրզոյանը նշել է Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման պայմանները

02.09.2021, 11:52
ՀՀ ԱԳ նախարարը նշել է Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման պայմանները

Միրզոյանը նշել է Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման պայմանները
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԻԱ Նովոստիiն տված հարցազրույցում խոսել է այն մասին, թե երբ կսկսվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները սահմանազատման և սահմանագծման շուրջ։

«Սահմանագծման և սահմանազատման բանակցություններ չկան։ Այս պահին ընթանում են բանակցություններ, որոնց ելքը ևս մեկ անգամ կցուցադրի պաշտոնական Բաքվի` համաձայնության գալու ունակության աստիճանը, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների կոպիտ խախտման միջոցով արհեստական օրակարգ նախաձեռնելու քաղաքականությունից հրաժարվելու պատրաստակամությունը», - ասել է Միրզոյանը։

Նրա խոսքով, եթե Ադրբեջանը կզբաղեցնի կառուցողական դիրքորոշում և իր զորքը կհանի Հայաստանի սուվերեն տարածքից, այսինքն՝ կվերադառնա այս տարվա մայիսի 11-ի դիրքերին, ապա կստեղծվեն բարենպաստ պայմաններ սահմանազատման և սահմանագծման գործընթացը սկսելու համար։

Նա նաև պատասխանել է այն հարցին, թե կպահպանվի՞, արդյոք, եռակողմ ձևաչափը՝ Ռուսաստանի մասնակցությամբ, թե՞ այդ գործընթացում կարող են ներգրավվել Մինսկի խմբի այլ միջնորդ երկրներ կամ միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են ՄԱԿ-ը կամ ԵԱՀԿ-ն։

«Նշված բանակցություններն ընթանում են ռուսական կողմի անմիջական մասնակցությամբ, և մենք հույս ունենք, որ հնարավոր կլինի գտնել այդ հարցի լուծումն այնպիսի քննարկումների ընթացքում, որոնց դեպքում անհրաժեշտ չի լինի դիմել ձեր կողմից նշված կառույցներին», - ասել է Միրզոյանը։-0-